Рубрика: Հաշվետվություններ

Մանկավարժական ճամբար Վաղաշենում (հաշվետվություն)

Օգոստոսի 16-18-ին Վաղաշենում իրականացվեց եռօրյա մանկավարժական ճամբար։


Օգոստոսի 16-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգության մասնակցելուց հետո ճանապարհ ընկանք Վաղաշեն։ Ճանապարհին ունեցանք հայրենագիտական կանգառներ. եղանք Բերդկունքում, Սուրբ Հովհաննես մատուռում, կատարեցինք տարածքի մաքրման աշխատանքներ։ Ճամբարը բազմաբովանդակ էր, ուներ մի քանի շեշտադրում` բնապահպանական, ճանաչողական, հայրենագիտական։
Ճամփորդության մասնակիցները հիմնականում կրթահամալիրում վերապատրաստում անցող կամ նորեկ դասավանդողներ էին։ Ճամփորդությունը կարևոր էր նաև նրանով, որ դասավանդողները շփվեցին ու ճանաչեցին միմյանց, ծանոթացան այլոց մանկավարժական հայացքներին։
Երեք օրերի ընթացքում ունեցանք կլոր սեղան և խարույկի շուրջ քննարկումներ։
Օգոստոսի 16-ի քննարկումը վերաբերում էր ՀՀ բնապահպանական հիմնախնդիրներին, կլոր սեղանը վարում էր կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, ներկա էին Գեղարքունիքի մարզի մարզպետարանի ներկայացուցիչներ, Վաղաշենի դպրոցի տնօրենն ու դասավանդողներ։ Կրթահամալիրի Արևելյան դպրոցի սովորողներ և ուսուցիչներ։ Կլոր սեղանն անցավ բուռն հարցերի և պատասխանների, քննարկումների մթնոլորտում, բարձրաձայնվեցին առանցքային խնդիրներ, քննարկվեցինք դրանց լուծման մեխանիզմները։
Խարույկի շուրջ ամենօրյա քննարկումները վարում էր կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը, խոսեցինք հայրենագիտության, հայրենաճանաչողության, ճամբարային ուսուցման, փոքրաքանակ դպրոցների ունեցած հնարավոր խնդիրների մասին։
Օգոստոսի 18-ին վերադարձանք Երևան, հայրենագիտական կանգառներ ունեցանք Ծակքարում և Հայրավանքում։

Ճամբարը, կարծում եմ, օգտակար էր մասնակիցների համար. բնապահպանական, հայրենագիտական, ճանաչողական բնույթ էր կրում, հագեցած էր ազգային երգ ու պարով։

Եռօրյա ճամփորդությունից կադրեր

Անահիտ Ամիրխանյանի լուսաբանումները

Մանկավարժական ճամբարը Վաղաշենում

Վաղաշենյան մանկավարժական ճամբարի առօրյայից

Մանկավարժական ճամբարի երրորդ օրը Վաղաշենում

Автор:

Ողջույն, ես Վարսինե Մակարյանն եմ, մասնագիտությամբ` իրանագետ։ Մասնագիտական հետաքրքրություններիս առանցքում են գտնվում պարսկերենը, իրանական գրականությունն ու հարուստ մշակույթը։ Սիրում եմ ճամփորդել, սպորտ, երաժշտություն։ Մարդկանց մեջ կարևորում եմ ազնվությունը հավատարմությունը և հումորի զգացումը։

Оставьте комментарий